Fox ընկերությունը ձեռք է բերել «Իոն» նոր ֆիլմի սցենարի իրավունքները, որը, հեղինակների խոսքով, դառնալու է հաջորդ «Ավատարը»:
Ուիլլ Դանի գրած սցենարը հայտնվել է դեռ 2009թ., բայց ոչ ոք չէր հետաքրքրվել դրա էկրանավորմամբ: Սակայն Ջեյմս Քեմերոնի «Ավատարի» էկրան դուրս գալուց հետո խոշոր ստուդիաները հետաքրքրվել են նախագծով, հաղորդում է Lenta.ru-ն:
Ֆիլմի սյուժեով, երիտասարդ երկրացին շրջագայում է այլ աշխարհներում՝ փորձելով վերակենդանացնել իր սիրելիին: Գլխավոր դերը նոր ֆիլմում կատարելու է «Կոբրայի թռիչքը» ֆիլմի աստղ Չեննինգ Թաթումը: Պրոդյուսերները Ռիդլի եւ Թոնի Սքոթներն են:



























