Լրագրողների համառ ջանքերը`  հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանից տեղեկանալ, թե ինչու է նախագահից նկատողություն ստացել, այդպես էլ անհաջողությամբ պսակվեցին: Նա միայն ասաց, որ դա կուսակցական նկատողություն էր` տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում կուսակցության դիրքորոշումից տարբեր դիրքորոշում արտահայտելու համար: Նա ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այն լուրերը, որ նկատողությունը կապված էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը պաշտպանելու հետ: Սակայն հերքեց այն լուրերը, որ դրանից հետո իր բիզնեսի նկատմամբ ոչ բարեհաճ վերաբերմունք է դրսեւորվել` այդ լուրերը որակելով «թեւավոր մտքի արգասիքներ»:

Այվազյանի տեղեկացմամբ` ինքը ոչ միայն նկատողություն ունի, այլեւ մեդալներ: Օրինակ` պարգեւատրվել է Անանիա Շիրակացու անվան մեդալով: