Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի եւ Ռուսաստանի «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ՀՀ ներկայացուցչության նախաձեռնությամբ հուլիսի 16-ից 19-ը Երեւանում անց է կացվելու Սամբոյի պատանեկան միջազգային մրցաշար, որը կրելու է ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի անունը եւ նվիրվելու է երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձին:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում ե, որ մրցաշարին մասնակցելու հայտեր են ստացվել ԼՂՀ-ից, Վրաստանից, Հունաստանից, ՌԴ Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասերից:
Օրերս սպասվում են նաեւ Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, ՌԴ այլ երկրամասերի, ինչպես նաեւ՝ Ուկրաինայի եւ Բելոռուսի թիմերի մասնակցությունը հաստատող տեղեկություններ:


























