Կոտայքի մարզի գյուղերից մեկից, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, տղամարդու դիակ է հայտնաբերվել:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Մեղրաձոր գյուղում առվի միջից է հայտնաբերվել դին: Նրա ինքնությունն արդեն հայտնի է՝ 69-ամյա Վ. Հայրապետյանն է:
Մահվան պատճառների մասին դեռեւս տեղեկություններ չկան: Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ հանգամանքները պարզվում են: Ոստիկանությունից նաեւ նշել են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:




























