Սինգապուրի գիտնականները բջջային եւ դյուրատար մարտկոցներ են մշակել, որոնք լիցքավորվում են ընդամենը 5 րոպեի ընթացքում եւ ծառայում են մինչեւ 20 տարի: Այդ մասին գրում է «Ռոսիսկայա գազետան»:
Հեռախոսների ժամանակակից մարտկոցները սովորաբար ծառայում են 2-3 տարի, իսկ դրանց լիցքավորելու համար միջինում 2 ժամ է պահանջվում: Նոու-հաուի հեղինակները Նանյանի տեխնոլոգիական համալսարանի գիտնականներն են: «Ժամանակակից մարտկոցները, որոնք օգտագործվում են բջջային հեռախոսներում, պլանշետային համակարգիչներում, սովորաբար դիմանում են մոտ 500 վերալիցքավորման, ինչը մոտավորապես հավասար է 2-3 տարվա պիտանելիության: Ընդ որում, լիցքավորման տեւողությունը մետ 2 ժամ է», - հստակեցրել է համալսարանի պրոֆեսորը:
Գիտնականները նոր մարտկոցները առաջարկել են օգտագործել էլեկտրական տրանսպորտում: Ծրագրվում է, որ նոր մարտկոցները շուկայում կհայտնվեն մոտակա երկու տարիների ընթացքում:





























