Աուտիզմով տառապող 5-ամյա Աիրիս Գրեյս Հալմշոուի նկարաները վաճառվում են1.5 հազար ֆունտ ստեռլինգով:

Փոքրիկ աղջկա մոտ աուտիզմի համախտանիշը ախտորոշել են, երբ նա 2 տարեկան է եղել: «Առաջին իսկ նկարից նա թղթին ոչ պատահական, մտածված գույներ էր հանձնում», - ասում է աղջկա մայրը:

Աիրիսը 3 տարեկանից նկարում է իմպրեսիոնիզմի ոճում եւ նրան ոգեշնչում է Տուլա անունով իր կատուն, հաղորդում է «Telegraph»-ը: Երբ աղջկա ախտորոշումը պարզվել է, ծնողները որոշել են զբաղվել արտ-թերապիայով:

Նրա նկարները վաճառվում են Մեծ Բրիտանիայում եւ ամբողջ աշխարհում:

Աիրիսը ավելի հանրահռչակ է դարձել, երբ իր միկրոբլոգում փոքրիկ նկարչուհու աշխատանքերից է տեղադրել հոլիվուդյան աստղ Էշթոն Քեթչերը: