Իտալիայի ոստիկանությունը կալանավորել է Դանիելա Պոջիալիին, որը մեղադրվում է հիվանդների սերիական սպանության մեջ, հայտնում է NEWSru-ն:

Աղբյուրը նշում է, որ բուժքույրը սպանել է մի քանի տասնյակ տարեցների, որոնք իրեն նյարդայնացնում էին: Նրանց կալիումի մահացու ներարկում է արվել:

Տվյալ նյութն օգտագործվում է մահվան դատապարտվածների համար մահացու դեղամիջոց պատրաստելիս:

Քննությունն սկսվել է, երբ ապրիլի 8-ից հետո Լուգո քաղաքի հիվանդանոցում, որտեղ աշխատում էր հանցագործը,  վախճանվել է  78-ամյա մի կին, որի մոտ համեմատաբար թեթեւ  հիվանդություն էր ախտորոշվել: Դատաբժշկական փորձագիտությունը ցույց է տվել, որ հանգուցյալի արյան մեջ կալիում-քլորի մեծ չափաբաժին է եղել, որը սրտի կաթված է առաջացրել:

Նման հանգամանքներում վախճանվել է եւս 38 հիվանդ: Նրանցից 10-ի դեպքն առանձնացվել է  որպես կասկածելի: Հիվանդների մեծ մասին խնամել է Դանիելա Պոջիալին:

Պոջիալիի հանցակցությունը մահերին, գրում է թերթը, հեշտ չի լինի, քանի որ արյան մեջ կալիումի առկայությունը երկու օր անց չի երեւում: Սակայն վիճակագրությունը մտահոգիչ թվեր է ցույց տալիս. 2014 թ. I կիսամյակում հիվանդանոցում մահացել է 83 հիվանդ: Նրանցից 26-ը վախճանվել են հենց այն բաժանմունքում, որը սպասարկել է Պոջիալին: Մահացած այլ 12 հիվանդների հետ եւս Դանիելան կապ է ունեցել նրանց հետ: