32-ամյա Լարիսա Կ.-ն քիլերին պատվիրել է հարազատ եղբոր սպանությունը՝ սեռական ոտնձգությունների համար, հաղորդում է LifeNews.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ քննությունը գաղտնազերծել է օպերատիվ նկարհանումը, որտեղ կինը պայմանավորվում է վարձու մարդասպանի հետ: Քիլերի դերը կատարել է քրեական հետախուզության աշխատակիցը: Տեսագրությունում երեւում է, ինչպես է Լարիսան գումար փոխանցում քիլերին եւ փաստաթուղթ ստորագրում, որ մնացած մասը կտա հետո: Դրանից անմիջապես հետո ոստիկանները ձերբակալել են Լարիսային:

Երիտասարդ կինը Ռուսաստանի Սուրգութ քաղաքում հավաքարար է աշխատել: Եղբոր հետ նա Խանտի-Մանսիյսկ է տեղափոխվել Ղրղըզստանից: Տեղափոխվելուց հետո 29-ամյա Մուհթարբեկը սկսել է քրոջ նկատմամբ ոչ եղբայրական զգացմունքներ դրսեւորել:

Սկզբում նա ակնարկել է քրոջը, որ ցանկանում է նրա հետ կենակցել, իսկ հետո ծեծել է նրան՝ սպառնալով բռնաբարել: Լարիսան որոշել է ազատվել սեռական ոտնձգություններից եւ պատրաստ է եղել դրա դիմաց վճարել 100 հազար ռուբլի:

Մուհթարբեկին եւս տեղյակ են պահել, որ քույլը պատվիրել է իր սպանությունը: Եղբայրը խաղացել է դիակի դերը, որի լուսանկարը ներկայացրել են պատվիրատուին:

Լարիսային սպառնում է մինչեւ 8,5 տարվա ազատազրկում: Քրեական գործն արդեն ուղարկվել է դատարան: