Ջերմուկում այսօր` հունիսի 25-ին տեղի ունեցավ կանանց Grand Prix FIDE չորրորդ մրցաշարի 2-րդ տուրը: Ոչ մի ոչ ոքի չարձանագրվեց: Հաղթական մեկնարկը շարունակեց Լիլիթ Մկրտչյանը: Նա սպիտակներով առավելության հասավ Մարտա Ֆյերոյի նկատմամբ: Էլինա Դանիելյանը, որը երեկ հաղթել է Մայա Չիբուրդանիձեին, այսօր սեւ ֆիգուրներով պարտվեց Վրաստանի մյուս ներկայացուցիչ Նանա Ձագնիձեին:
2-րդ տուր
Սյու Յուհուա (Չինաստան, 2484) – Հոու Իֆան (Չինաստան, 2589) 1-0
Լիլիթ Մկրտչյան (Հայաստան, 2477) – Մարտա Ֆյերո (Էկվադոր, 2363) 1-0
Նանա Ձագնիձե (Վրաստան, 2478) – Էլինա Դանիելյան (Հայաստան, 2473) 1-0
Տատյանա Կոսինցեւա (Ռուսաստան, 2534) – Բաիրա Կովանովա (Ռուսաստան, 2366) 1-0
Մայա Չիբուրդանիձե (Վրաստան, 2514) – Պիա Կրամլինգ (Շվեդիա, 2536), 1-0
Շեն Յան (Չինաստան, 2452) – Անտուանետա Ստեֆանովա (Բուլղարիա, 2560) 0-1




























