Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը եւ Samsung Electronics-ի փոխնախագահ Լի Ջայոնը Սեուլում քննարկել են Samsung ընկերության կողմից բացառիկ Facebook-հեռախոսներ թողարկելու գործարքի մանրամասները, ենթադրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Korea Herald-ը:
Թերթը նշում է, որ սա Ցուկերբերգի եւ Ջայոնի արդեն երրորդ հանդիպումն է վերջին տարում:
Ըստ փորձագետների՝ Facebook-ի եւ Samsung-ի համագործակցությունը սմարթֆոնների ոլորտում կարող է շահավետ լինել երկու կողմերի համար էլ, քանի որ ամերիկյան սոցցանցը աճի նոր հնարավորություններ է փնտրում, իսկ հարավկորեական արտադրողը փորձում է պայքարել չինացի մրցակիցների հետ:




























