Ամերիկյան Փենսիլվանիայից դեռահասը սպանել է 90-ամյա կնոջը: 10-ամյա տղային սպանության համար մեղադրանք է առաջադրվել՝ որպես չափահասի:

10-ամյա Տրիստեն Կուրիլլան վիճել է Հելեն Նովակի հետ. տարեց կնոջը խնամել է նրա պապիկը: Կոնֆլիկտի ընթացքում տղան ձեռնափայտը դրել է ծեր կնոջ պարանոցին եւ մի քանի վայրկյան ամուր պահել, այնուհետեւ մի քանի հարված է հասցրել փորին եւ կոկորդին:

Ոստիկանությունը պարզել է, որ մահվան պատճառ է դարձել կոկորդի վնասվածքը:

Իրավապահների փոխանցմամբ, կասկածյալին դատելու են որպես չափահասի: Անչափահաս մարդասպանն ուղղիչ հաստատությունում է եւ դատարանի առջեւ կկանգնի հոկտեմբերի 22-ին: