Ռուսաստանը 75 մլն դոլար կհատկացնի Աֆրիկայի երկրներում մայրական եւ մանկական մահացության նվազեցման ծրագրի համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը:
«G8-ի նիստում աֆրիկական երկրների առաջնորդների մասնակցությամբ քննարկվել են հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու խնդիրները, այդ թվում՝ մայրական եւ մանկական մահացության նվազեցումը: Ռուսաստանն այդ ծրագրերի փորձ ունի՝ հիմնված ազգային նախագծերի վրա»«- ասել է նախագահի օգնականը, հաղորդում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքով, նախաձեռնության ընդհանուր ծավալը կազմել է 14 մլրդ դոլար՝ նախաձեռնության բոլոր մասնակիցներից, ներառյալ «Մե ութնյակի» 80 տոկոսը:



























