ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը հուլիսի 1-ից 5-ը տարածաշրջանային այցի շրջանակներում կայցելի Ուկրաինա, Լեհաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան։
Համաձայն պետքարտուղարության հաղորդագրության, Կիեւում պետքարտուղարը կմասնակցի ռազմավարական գործընկերության հանձնաժողովի երկրորդ հանդիպմանը, որտեղ ներկա կլինեն նաեւ Ուկրաինայի նախագահը եւ արտգործնախարարը։
Կրակովում Քլինթոնը կմասնակցի ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի եւ եւ լեհ ներկայացուցիչների համատեղ ջանքերով ստեղծված «Ժողովրդավարության համայնք» կազմակերպության 10-ամյա հոբելյանին։ Պետքարտուղարը կհանդիպի նաեւ Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ։
Ադրբեջանում, Հայաստանում եւ Վրաստանում նա այդ երկրների ղեկավարների հետ կքննարկի երկկողմ հարաբերություններին, խաղաղությանն ու կայունությանն առնչվող հարցեր, կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։


























