Ճապոնական խոշորագույն ավտոարտադրող Toyota-ն վառելիքի փոխանցման համակարգում հայտնաբերված թերության պատճառով հայտարարել է «լյուքս» դասի 423 հազար ավտոմեքենաների հետկանչի մասին: Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հետկանչի են ենթակա 5 մոդելներ, ներառյալ՝ Lexus GS-ն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Toyota-ն տեխնիկական անսարքությունների պատճառով ամբողջ աշխարհից 1,75 մլն ավտոմեքենա է հետ կանչել: Համաշխարհային արտադրողի ավտոմեքենաներում միանգամից 3 թերություն է հայտնաբերվել, որոնք ընդունակ են հանգեցնել բռնկման կամ ազդել արգելակային համակարգի շահագործման բնութագրիչների վրա: Նման թերություններ ունեն նաեւ Lexus մակնիշի ավտոմեքենաները:




























