Չինացի ֆիզիկոսներն առաջին անգամ գործնականում ցույց են տվել արհեստական ինտելեկտի աշխատանքը քվանտային համակարգչով: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով arXiv.org կայքը:

Ըստ աղբյուրի՝ գիտնականները ցույց են տվել, թե քվանտային համակարգիչն ինչպես է ճանաչում առանձին նշանները եւ դրանց զուգադրությունները: Հեղինակների գաղափարն այն է, որ նշանով (կամ 2 նշաններով) յուրաքանչյուր պատկեր սարքը վերափոխում է վեկտորի, որը պատկերի յուրաքանչյուր մասում պիքսելների թվի մասին տեղեկություն է պարունակվում: Պարզեցման նկատառումով մասնագետները ուշադրություն են դարձրել  6 եւ 9 թվեր պարունակող նշանների ճանաչմանը: Հենց դրա համար  նրանք սարքերին սովորեցրել են ճանաչել ոչ միայն պիքսելների թիվը, այլեւ պատկերի վրա դրանց դիրքը:

Քվանտային համակարգիչները դասական ԷՀՄ-երի քվանտային ընդհանրացումն են: Դասական բիթը կարող է ընդունել միայն երկու նշանակություն՝ 0 կամ 1: Քվանտային բիթն իրացնում է 0 եւ 1 բազիսային դրությունից ցանկացած հնարավոր սուպերդիրք:  Ապագայում գիտնականները մտադիր են ավելի մեծ քանակի նշաններով փորձարկումներ անցկացնել: