Երեւանում հունիսի 26-ից հուլիսի 2-ը տեղի կունենան ԱՊՀ երկրների Դելֆյան VI խաղերը։ Խաղերին կմասնակցեն արվեստի ավելի քան 500 երիտասարդ գործիչներ Հայաստանից, Բելոռուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լատվիայից, Մոլդովայից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից, Ուկրաինայից եւ Էստոնիայից։

Մրցումներ կանցկացվեն ժողովրդական, դասական եւ ժամանակակից արվեստներից՝ 19 անվանակարգերում՝ դաշնամուր, ջութակ, սաքսոֆոն, ակադեմիական երգ, ժողովրդական երգ, ժողովրդական պար, կրկես բեմի վրա, լուսանկաչություն, մնջախաղ, հեռուստալրագրություն, նորաձեւություն, դերասանական արվեստ եւ այլն։

Միջոցառումն իրականացվում է ԱՊՀ երկրների մարդասիրական համագործակցության միջազգային ֆոնդի աջակցությամբ։