Չելյաբինսկի բնակչուհին մահացել է խանութից գնված «Նռնաքարե ապարանջան» աղցանի թունավորումից, հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած բժիշկները 8 անգամ վերակենդանացրել են նրան, սակայն աղջկան փրկել այդպես էլ չի հաջողվել: Մահվան պատճառը կարդիոմիոպատիան է: Նաեւ հայտնի է, որ կինը ընկույզի նկատմամբ ալերգիկ է եղել, սակայն հարազատները պնդում են, որ տուժողը օգտագործելուց առաջ կարդացել է աղցանի բաղադրությունը եւ արգելվող սննդամթերք չի հայտնաբերել:

Երիտասարդ կինը ուներ մեկ աղջիկ: Այժմ իշխանությունները ստուգում են աղցանը պատրաստողներին ու բժշկական ծառայությունների աշխատանքը: