Պակիստանում դատարանը հաստատել է քրիստոնյա Ազիա Բիբիի մահվան դատավճիռը: Կնոջը մեղավոր են ճանաչել այն բանում, որ նա մահմեդական կնոջ հետ վեճի ժամանակ վիրավորական դատողություններ է արել Մուհամեդ մարգարեի մասին:
Բիբիին մահվան են դատապարտել դեռեւս 2010 թվականին: Այդ ժամանակ նրա դատավճիռը բուռն քննադատություն էր առաջացրել ողջ աշխարհում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պակիստանի երկու հայտնի քաղաքական գործիչներ՝ Փենջաբի նահանգապետ Սալման Թասիիարը եւ փոքրամասնությունների հարցերով նախարար Շահբազ Բհատին սպանվել էին այն բանից հետո, երբ դատապարտել էին Բիբիի նկատմամբ դատական գործընթացը եւ կոչ էին արել բարեփոխել սրբապղծության մասին օրենքները:
Ազիա Բիբին 5 երեխաների մայր է, նա բազմաթիվ անգամ հերքել է իրեն ուղղված մեղադրանքները: Նրա փաստաբանը հայտնել է, որ կինը կբողոքարկի դատարանի որոշումը Պակիստանի գերագույն դատարանում:




























