Աստղագետները հայտնաբերել են Տիեզերքի հնագույն գալակտիկաներից մեկը: Մինչեւ գալակտիկա ընկած տարածությունը գերազանցում է 13 մլրդ լուսատարին, հայտնում է «Պրոնեդրան»:

Ըստ գիտնականների՝ գալակտիկան գոյացել է  Մեծ պայթյունից 500 մլն տարի անց միայն, այսինքն՝ Տիեզերքի գոյության գրեթե սկզբից: Բաց օբյեկտն ընդգրկվել է մարդկությանը հայտնի  հնագույն գալակտիկաների տասնյակում:

Աղբյուրը նշում է, որ  նկատված գալակտիկան ամենահեռավորներից  եւ փոքրերից է:

Գալակտիկան չի կարող նկատել ոչ մի հեռադիտակ, ինչպես Hubble-ը, այդ պատճառով էլ  գիտնականներն օգտագործել են գրավիտացիոն լինզա, որն իր ձգողական դաշտով շեղում է կողքով անցնող ճառագայթման ուղղությունը: