26-ամյա բրազիլացի Տյագո Գոմես դա Ռոշան խոստովանել է, որ 39 սպանությունների հեղինակ է, հաղորդում է Gazeta.ru-ն:
Երիտասարդ հանցագործի զոհեր են դարձել 16 կին, տրանսվիստիտներ ու անտուններ: Ամենաերիտասարդ զոհը 14-ամյա աղջիկ է եղել: Ռոշան իր զոհերին գնդակահարել է փողոցում: Նրա մոտից հայտնաբերել են մահակներ, ձեռնաշղթաներ ու դանակներ:
Ներկայումս, Գոմես դա Ռոշան բանտում է: Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, նա փորձել է կոտրած լամպի կտորով կտրել իր երակները:
Աղբյուրի փոխանցմամբ՝ երիտասարդն ապրել է մոր հետ:
Նրան ձերբակալել են մոտոցիկլի կեղծ համարանիշներ օգտագործելու համար, որից հետո նա խոստովանել է կատարած սպանությունները, նշելով, որ դրանք իրականացրել է, քանի որ «կատաղած է եղել ամեն ինչի վրա»:
Եթե Ռոշային մեղավոր ճանաչեն, նա կըդգրկվի բոլոր ժամանակների ամենասարսափելի մոլագարների թվին՝ իր զոհերի թվով դառնալով առաջինը 21-րդ դարում:




























