Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի աշխատակիցները ուղեբեռի գոտում հայտնաբերել են 6-ամյա տղայի, գրում է LifeNews-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ օդանավակայանի աշխատակիցները նկատել են, որ մոտ 20 կգ կշռող ուղեբեռն առանց պիտակի է: Բեռի փոխանցման համակարգը կանգնեցրել են եւ դուրս հանել հետաքրքրասեր երեխային: Ընդ որում, երեխան, վախենալով պատասխանատվությունից, փորձել է փախչել կրկին ուղեբեռի գոտով: Սակայն այս անգամ աշխատակիցները նրան բռնել են եւ ոստիկանություն կանչել:

Մի քանի րոպե անց, ոստիկանների շնորհիվ գտել են տղայի մորը եւ կորած երեխային հանձնել են նրան: