Լոս Անջելեսում 2015 թվականի փետրվարի 3-8-ը կայանալու են Սոս Սարգսյանի թատրոն անունով հայտնի «Համազգային» պետական թատրոնի հյուրախաղերը: Հայկական թատրոնի հյուրախաղերը պետք է կայանային այս տարվա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը, սակայն հանգամանքների բերումով հետաձգվել են: Ներկայացումները բեմադրվելու են լոսանջելեսյան Հյուսիսային Հոլիվուդի շրջանի «El Portal» թատրոնում:
Ըստ «Asbarez»-ի՝ բացի նախապես հայտարարված պիեսներից, ներկայացնելու են նաեւ Մկրտիչ Խերանյանի «Շխոնց Միհրան» նոր պիեսը: Միհրան անունով հերոսը մարմնավորում է նրանց, ովքեր վերապրել են Ցեղասպանությունն ու հայրենիքից վտարումը: Պիեսը գրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:




























