Հոնկոնգում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումների նոր ալիք է սկսվել, հայտնում է RHTK-ն։

Նշվում է, որ նոր բախումների հետեւանքով 26 մարդ ձերբակալվել է, 15 ոստիկաններ տուժել են։

Ըստ ոստիկանների՝ բողոքի ակցիաներին մասնակցել է առնվազն 9 հազար մարդ, փոխանցում է Gazeta.ru-ն։

Ցուցարարներին ցրելու համար ռետինե մականներ եւ պղպեղային գազ են կիրառել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բախումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ բողոքողները փորձել են կրկին գրավել Մոնգկոկ շրջանը, որն ավելի վաղ ոստիկանները մաքրել էին բարիկադներից։