Հանցագործները առեւանգել եւ սպանել են թմրավաճառների դեմ պայքարող մեքսիկացի հայտնի ինտերնետ-ակտիվիստուհի Մարիա դել Ռոսարիո Ֆունետես Ռուբիոյին, հայտնում է Formula ռադիոն:
Լրատվամիջոցների տվյալներով՝ Twitter-ում միկրոբլոգի հեղինակն ու հայտնի բլոգերը անհետացել է հոկտեմբերի 15-ին: Այնուհետեւ սպանված Ֆուենտեսի լուսանկարը հայտնվել է վերջինիս Թվիթերի էջում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Մահացածը բժիշկ էր եւ զբաղվում էր թմրավաճառների դեմ պայքարով: Մոտ մեկ ամիս առաջ Ֆուենտսի հասցեին սպառնալիքներ էին հնչել:
Փորձագետները կարծում են, որ առեւանգումից հետո կնոջը կտտանքների են ենթարկել, եւ միայն ուրբաթ օրը սպանել: Ընդ որում, մահացածի լուսանկարները տեղադրվել են վերջինիս միկրոբլոգում, ամենայն հավանականությամբ՝ հենց մարդասպանների կողմից:




























