«Անսարուլլահ» (հուսիթներ) խմբավորման զինյալները զավթել են Եմենի հյուսիսում գտնվող Հարադ Լենդի ռազմավարական կարեւոր նավահանգիստը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հուսիթները մի քանի օր առաջ ներխուժել էին Հաջա նահանգի Հարադ քաղաք եւ այն վերահսկողության տակ վերցրել:
Նավահանգիստը տեղակայված է Եմենի հյուսիում եւ Սաուդյան Արաբիան միացնում է Եմենին: Սա երկրի կարեւորագույն նավահանգիստներից մեկն է, որը օգտագործվում է երկու երկրների քաղաքացիներին տեղափոխելու համար, բացի այդ դրա միջոցով է իրականացում պետությունների միջեւ երկկողմ առեւտուրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
2011թ.-ի խաղաղ իշխանափոխությունից հետո Եմենում անկայուն իրավիճակը պահպանվում է: Չնայած իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերին, երկրի հարավում չեն դադարում «Ալ-Քաիդայի» զինյալների ահաբեկչությունները: Զինյալների դեմ գործողություններին մասնակցում են հարյուրավոր կամավորներ:




























