Իտալական հնագույն ժայռափոր քաղաք Մատերան 2019թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաքը կդառնա, հայտնել են Իտալիայի մշակույթի նախարարությունից:
Մատերայի «մրացակիցներն» էին Իտալիայի պատմական քաղաքներ Ռավենան, Պերուջան, Կալյարին, Սիենան: Ավելի վաղ այդ կոչմանն արժանացել էին Ֆլորիդան, Գենույան եւ Բոլոնիան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Եվրոպայի մշակութային մայրաքաղաքն ընտրում է Եվրամիությունը: Կոչմանը հավակնող քաղաքները պետք է մշակութային ծրագիր ներկայացնեն, որը համապատասխանում է հատուկ մշակված չափորոշիչներին:
1985թ. Եվրոպայի մշակութային առաջին մայրաքաղաք էր ճանաչվել Աթենքը, որի թեկնածությունն առաջարկել էր Մելինա Մերկուրին:
2011թ.-ից սկսած ամեն տարի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հայտարարվում են ԵՄ անդամ երկրների երկու քաղաքներ: Ընթացիկ տարում Եվրոպայի մշակութային մայրաքաղաքներ են համարվում Ռիգան (Լատվիա) եւ Ումեոն (Շվեդիա):




























