Մինչեւ 2015թ.-ի մարտի 31-ը ռուսական գազի արժեքն Ուկրաինայի համար կկազմի 385 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց: Այդ մասին հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ մեջբերելով նախագահ Պյոտր Պորոշենկոյի խոսքերը:

«Խորհրդատվության արդյունքների համաձայն կարող եմ նշել՝ Ուկրաինան գազ կունենա, Ուկրաինան ջերմություն կունենա: Սա երեկվա համաձայնության արդյունքն է: Սակայն միայն ուկրաինական ազգային շահերի պաշտպանության պայմաններում»,- հայտարարել է Պորոշենկոն՝ նշելով, որ Ուկրաինան գազ է գնելու երկու տարբեր գնով՝ կախված սեզոնից. «ԵՄ հետ մեր համատեղ առաջարկն ՝ 325 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց ամռանը, 385 դոլար՝ ձմռանը»,- նշել է Պորոշենկոն:

Նախագահիի խոսքով՝ կողմերը համաձայնության են եկել. «Դե ֆակտո ընդունել ուկրաինական դիրքորոշումը. ռուսաստանցիները համաձայնեցին»,- նշել է Պորոշենկոն:

Պորոշենկոն հաղորդել է, որ հոկտեմբերի 21-ին Բրյուսելում Ուկրաինայի, Ռուսաստանի եւ ԵՄ միջեւ բանակցություններ տեղի կունենան գազի հարցի շուրջ, կողմերը կնախապատրաստեն համաձայնեցված արձանագրություն: