Ադրբեջանի  խաղաղության եւ ժողովրդավարության  ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսին Քյուրդախանի քննչական մեկուսարանից տեղափոխել են Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարան:

«Թուրանը» հայտնում է, որ փորձագետ Ազադ Իսազադեն հայտարարել է, թե հոկտեմբերի 20-ի առավոտյան եկել է Քյուրդախանի մեկուսարան` Լեյլա Յունուսին  ծանրոց հանձնելու,  սակայն ղեկավարությունը հայտնել է, որ նա տեղափոխվել է ԱԱՆ: 

Յունուսովան քննչական մեկուսարանում էր 2,5 ամիս եւ պարբերաբար բողոքում էր հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումներից:

ԱԱՆ-ի քննչական մեկուսարանում օգոստոսի սկզբից կալանքի տակ է նրա  ամուսին Արիֆ Յունուսովը: Ամուսինները մեղադրվում են հայրենիքի դավաճանության եւ Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ: