Ինն ամսական տերիեր Մոլին Մեծ Բրիտանիայի հարավում վայր է ընկել 30 մ-անոց ժայռից եւ ողջ մնացել, հայտնում է Lenta.ru-ն:

Կենդանին ջուրն է ընկել, որտեղ նրան նկատել են փրկարարները: Նրանց հաջողվել է դուրս բերել շանը, որը չէր տուժել: 

Ափային ծառայության աշխատակիցը հայտնել է, թե սա իր պրակտիկայում առաջին դեպքն է, երբ կենդանին  չի տուժում նման բարձրությունից ընկնելուց հետո:

Թերթը հիշեցնում է, որ սեպտեմբերի սկզբին լուսնորդությամբ տառապող զբոսաշրջիկն ընկել էր 20-մետրանոց ժայռից` Քենտուքի նահանգի արեւելքում: Դեպքի վայր ժամանած փրկարարները չորս ժամ էին ծախսել տղամարդուն անդունդից դուրս  բերելու համար:  Բժիշկները ախտորոշել էին գլխի վնասվածք, ոտքի կոտրվածք, ուսն էլ դուրս էր ընկել: