Թուրքիայի մայրաքաղաքի ոստիկանապետ Օրհան Օզդեմիրի  նկատմամբ կալանման որոշում է կայացվել Անկարայի 11-րդ ծանր հանցագործությունների գծով դատարանի կողմից։ Կալանման կոնկրետ պատճառների մասին դեռեւս ոչինչ չի հաղորդվում:

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝  դրանից հետո Անկարայի ոստիկանապետ Օրհան Օզդեմիրը 3 օր առաջ բարձր ճնշման բողոքով տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանապետի փաստաբանները անմիջապես մեկնել են դատարան՝ բողոքարկելու կալանման որոշումը։

Ավելի վաղ Անկարայի ոստիկանապետը Կայսերիում մի հետաքննության շրջանակում 5 ժամանոց հարցաքննության էր ենթարկվել։ Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։