2 տարեկան Սոֆի Ջոնսը թունավորվել է մետադոնից, գրում է MK-London-ը:

Դեպքը կատարվել է մարտին: 29-ամյա Միշել Քինգը եւ 41-ամյա Բարրի Ջոնսը պարբերաբար թմրանյութեր են պահել իրենց դստեր սիրելի բաժակում: Մարտի 4-ին շտապօգնության ծառայությունը կանչ էր ստացել. հայտնել էին, որ փոքրիկ Սոֆին չի շնչում: Բժիշկները հայտնաբերել էին փսխումից խեղդված աղջնակին:

Երեխայի մազերում մի քանի տեսակ թմրանյութերի հետքեր էին եղել, այդ թվում՝ կոկայինի եւ հերոյինի, որոնք նա ակամայից օգտագործել էր մի քանի ամսվա ընթացքում:  Սոֆիի ծնողները փորձել էին համոզել, որ աղջիկը թունավորվել է խնձորի օղուց, որը տանը մոռացել էր տատիկը:

Ավելի ուշ տան հետնաբակում ոստիկանները գտել էին մուլտհերոսներով բաժակը, որում 146 մգ մետադոն կար: Թմրանյութերի հետքեր էին գտնվել նաեւ երեխայի հագուստին եւ խաղալիքներին:

Գործի հետաքննությունը շարունակվում է:

Բրիտանիայում, ըստ աղբյուրի, սրությամբ դրված է մանկական թմրամոլության հարցը: