Ձերբակալվել է օգոստոսի 6-ին ՌԴ զինված ուժերի 6 զինվորների վրաերթ կատարած անձը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին, ժամը 22.55-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Մարմաշեն ճանապարհին վրաերթի էր ենթարկել զինծառայողներ, ՌԴ քաղաքացիներ` 1987 թ. ծնված Դենիս Կ.-ին, 1986 թ. ծնված Ռոման Մոսինին, 1988 թ. ծնված Ալեքսանդր Ֆ.-ին, 1990 թ. ծնված Կիրիլ Մ.-ին, 1987 թ. ծնված Պավել Կ.-ին և 1989 թ. ծնված Ռոման Օ.-ին: Ռ. Մոսինը տեղում մահացել էր, իսկ մյուսները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Պարզվել է, որ նշված վրաերթը կատարել է 1946 թ. ծնված Ժորա Դ.-ն` «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով: Ժորա Դ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:



























