Մեծ Բրիտանիան աջակցում է Իրանի՝ խաղաղ ատոմ ունենալու իրավունքը, բայց միաժամանակ Թեհրանը պետք է կատարի իր պարտավորությունները միջազգային հանրության առջեւ, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեսպան Չառլզ Լոնդսդեյլը:

Նա նշել է, թե Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել Իրանի եւ ԱԷՄԳ-ի (ՄԱԳԱՏԷ) միջեւ երկխոսությանը: «Այսօր Իրանն ինքը պետք է որոշի՝ ինտեգրվո՞ւմ է միջազգային հանրությանը, թե՞ գնում է վտանգավոր հետեւանքներ ունեցող ճանապարհով»,- նկատել է դեսպանը: