Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհի սկզբնամասում` Հ. Հարությունյանին պատկանող կիսակառույց շինության պատը քանդելիս տեղի է ունեցել փլուզում, ինչի հետեւանքով զոհվել է Էջմիածնի Արագածի զանգված 15/20 հասցեի բնակիչ, 24-ամյա Բենիամին  Հայրապետյանը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, դեպքը տեղի է ունեցել հունիսի 26-ին, ժամը 15.25-ին:

Բացի այդ, հունիսի 27-ին, ժամը 13.34-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառ քաղաքից մոտ 8 կմ հեռավորության վրա` «Խարաբեկ» տարածքում գտնվող լճակում, ջրահեղձվել է Արմեն անունով քաղաքացի:

Ժամը 16.50-ին փրկարարների ուժերով լճակից դուրս է բերվել 41-ամյա Ա. Մովսիսյանի դին եւ հանձնվել իրավապահ մարմիններին: