Իսրայելը Թուրքիայից օդային տարածքը փակելու մասին որեւէ պաշտոնական ծանուցում չի ստացել։ Այս մասին հայտարարել են Իսրայելի տրանսպորտի նախարարությունում։

Համաձայն իսրայելական քաղավիացիայի տվյալների՝ ներկայումս Թուրքիայի օդային տարածքով կատարվող թռիչքներն իրականացվում են սովորական ռեժիմով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, թուրքական իշխանությունները հունիսի 27-ին արգելել էին իսրայելական զինված ուժերի ինքնաթիռին թռչել իրենց տարածքով։

Թուրքիայի վարչապետ Էրդողանը հւնիսի 28-ին հայտարարել էր, թե թուրքական կողմը իսրայելական ինքնաթիռների համար փակել է իր օդային տարածքը։