Թբիլիսիում Վրաստանի ՆԳ փոխնախարար Լեւան Իզորիայի տան մոտ հուժկու պայթյուն է որոտացել, հայտնում է «Էխո Կավկազա»-ն:

Vestikavkaza.ru-ն հստակեցնում է, որ պայթյունի թափից օդ է թռել տեղացի գործարարներից մեկի ավտոմեքենան: Գործարարն ինքը չի տուժել:

Աղբյուրը նշում է, որ ՆԳՆ-ում առայժմ չեն մեկնաբանում միջադեպը: