Ֆեյսբուք սոցիալական ցանցը իր օգտատերերին նոր Rooms հավելվածի միջոցով անանուն (կեղծանունով) շփման հնարավորություն է տալիս, գրում է NEWSru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր հավելվածի շրջանակներում շփվելու համար սոցկայքում գրանցվելը պարտադիր չէ: Յուրաքանչյուրը կարող է Rooms-ում զրուցարան բացել, այն հասանելի դարձնել բոլորի համար կամ էլ դրան մասնակցելու հրավերներ ուղարկել:
Սենյակներում նաեւ կարելի է լուսանկարներ, տեսնյութեր տեղադրել, իսկ հրավերն իրենց ներկայացնում է QR-կոդով պատկեր, որը օգտատերը պետք ուղարկի հրավիրվող մասնակցին:
Լրատվամիջոցները ենթադրում են, որ Facebook-ը նոր հավելվածի միջոցով ցանկանում է «հնացած ինտերնետ-ֆորումները կրկին սեքսուալ դարձնել»: Հավելվածն արդեն հասանելի է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի օգտատերերին, սակայն աշխատում է միայն Apple-ի iOS պլատֆորմի համար:




























