ԱՊՀ երկրները կմիավորեն ջանքերը տիեզերական գործունեության ոլորտում, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով «Ռոսկոսմոսի» մամուլի ծառայությունը:

Աղբյուրը հստակեցնում է, որ ԱՊՀ երկրները արտակարգ իրավիճակների դիտարկման միասնական տիեզերական  ու արբանյակային կապի միջտարածաշրջանային համակարգեր կստեղծեն:

ԱՊՀ երկրները պայմանավորվել են նաեւ գյուղատնտեսական նշանակության հողերի արբանյակային մշտադիտարկման միասնական համակարգ ստեղծելու մասին: