Ռուսաստանը շարունակում է ակտիվորեն աշխատել Կովկասում: Այս անգամ Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների ոլորտում, գրում է ուկրաինացի Անդրեյ Սիչկարը «proUA.com» կայքում: NEWS.am-ը նշում է, որ ամենայն հավանականությամբ, հոդվածը հրապարակվել է կեղծանունով, քանի որ ճանաչված ուկրաինացի փորձագետների շարքում Սիչկար ազգանունով որեւէ մեկին գտնել չհաջողվեց՝ հոդվածի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար:

Կրեմլը տարածաշրջանում ավանդաբար սատարել է Հայաստանին, մինչդեռ Ադրբեջանի հետ հարաբերությունները բավական սառն են եղել: Բաքվի վրա էլ ավանադաբար ազդեցություն են ունեցել Լոնդոնն ու Անկարան: Այժմ իրավիճակը փոխվել է: Ռուսաստանը փորձում է ակտիվորեն փոխգործակցել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ էներգետիկ ոլորտում: Եւ խոսքը, բնականաբար, գնում է ոչ միայն տնտեսական նախագծերի, այլեւ՝ աշխարհաքաղաքականության մասին:

Առաջին լուրջ աշխարհատնտեսական ազդանշանը եղավ «Գազպրոմի» կողմի ադրբեջանական գազի գնման՝ Մեդվեդեւ-Ալիեւ պայմանավորվածությունից հետո: Փորձագետներն անմիջապես մատնանշեցին այդ պայմանագրի կարեւորությունը՝ չնայած իր ոչ մեծ ծավալներին: Ախր խոսքը գնում է առաջին հերթին Nabucco-ին թիկունքից հարվածելու մասին, իսկ դրա համար պետք է խոշոր վճար վճարել: Այսինք, ոչ միայն փողով: Իսկ Ադրբեջանի համար հիմնական աշխարհաքաղաքական հարցը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն ստանալն է: Ընդ որում, տեղեկությունը, որ Բաքվի եւ Մոսկվայի միջեւ ոչ պաշտոնական պայմանավորվածություն է ձեռք բերվել «գազ՝ տարածքների դիմաց» սկզբունքով, դեռ պայմանագրի ստորագրումից շատ ավելի վաղ էր նշվել:

Երկրորդ ազդանշանը եղավ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարած այցի արդյունքներով: Հիշեցնենք, որ Ռուսաստանը «Հարավային հոսք» նախագծի իրականացման համար անհրաժեշտ երկրաբանական աշխատանքներ կատարելու թույլտվություն ստացավ: Այս որոշման վճարը եւս տրվելու ոչ միայն տնտեսական ոլորտում: Ուշագրավ է, որ այդ այցի արդյուքներով Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, թե «Ռուսաստանի եւ Թուրքիայի մերձեցումը դրական ազդեցություն կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա»: Ընդ որում, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաեւ հայտարարեց, որ Ռուսաստանը վերջին շրջանում բազմաթիվ դրական քայլեր է կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այդպիսով, հարկ է նշել, որ այդ թեման ակտիվորեն քննարկվել է ամենաբարձր մակարդակով եւ չի սահմանափակվել միայն Պուտինի արած հայտարարությամբ, թե «Ռուսաստանը շահագրռգված է այդ կարգավորմամբ, եւ ընդհակառակը շահագրռգված չէ հակամարտությունների գոյությամբ Կովկասում»: Այդ ամենը լավատեսության լրացուցիչ լիցք է հաղոդրում Ադրբեջանին:

Իսկ Բաքվում բավական մարտական են տրամադրված: Այսպես Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հայտարարեց, որ եթե Լեռնային Ղարաբաղի խնդիրը բանակցությունների միջոցով չլուծվի, օրակարգում կհայտնվի Հայաստանին խաղաղության հարկադրելը: «Խաղաղություն պարտադրելը Ադրբեջանի իրավունքն է, եւ պետք է օգտվել դրանից»,- ասել էր դիվանագետը՝ նշելով, որ Բաքուն ունի այդ ուժերը: Իր հերթին այդ կտրուկ հայտարարությունը մեկնաբանել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա հիշեցրել էր, որ ՀԱՊԿ-ը (որի անդամ է Հայաստանը) "հիմնվում է համատեղ անվտանգության պայմանագրի վրա, որտեղ կա 4-րդ հոդված, որում ասված է, որ ՀԱՊԿ մեկ անդամի դեմ ագրեսիան դիտարկվում է որպես ագրեսիա յուրաքանչյուրի դեմ… ":

Առայժմ, թե առաջին, թե երկրորդ հայտարարությունները միայն սադրիչ են: Սակայն, արդեն դրանց հայտնվելն ապացուցում է, որ «բուլդոգները սկսել են ակտիվորեն խաղալ գորգի տակ»: Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերն օգտագործում են ռուս-թուրքական մերձեցման փաստը եւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար վտանգավոր համարում «Ռուսաստանի կողմից տարածաշրջանում հավասարակշռության խախտման միտումները»: Այսինքն, իրապես անհանգստանում ադրբեջանական ագզի օգտին ռուսաստանյան աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության համար: Այդ պարագայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդների շնորհիվ ակտիվացել են երկկողմ բանակցությունները, բայց առայժմ երկու երկիրն էլ դժգոհ են առաջարկվող տարբերակներից:

Հասկանալի է, որ այսօր բոլոր խաղթաթղթերը Բաքվի ձեռքերում են: Այստեղ փորձում են ռուսների օգնությամբ ձեռ մեկնել Լեռնային Ղարաբաղը՝ տիրապետելով ամենակարեւորը՝ էներգակիրներին: Եւ դա ադրբեջանցիների մոտ վատ չի ստացվում: Բայց մնում է գլխավոր հարցը՝ կբավարարեն արդյո՞ք Կրեմլի փաստարկներն ու հայկական կողմի վրա ունեցած ազդեցությունը, իսկ իշխանություններն այդքան ուժ կունենա՞ն Ղարաբաղն ինքնակամ հանձնելուց հետո մնալ իշխանության ղեկին: Թեեւ «հնդկացիների խնդիրները կարող են եւ տվյալ պահին չհետաքրքրել շերիֆին»: Հայաստանի եւ Ադրբեջանի պատերազմում Ռուսաստանի փաստացի ինքնակամ մասնակցությունը կարող է եթե ոչ խաչ քաշել, գոնե հետաձգել Բաքվի մասնակցությամբ եվրոպամետ էներգետիկ նախագծերը եւ բարձրացնել նավթի գները: Թե առաջինը, թե երկրորդը տեսականորեն ձեռնտու են Ռուսաստանին, որն այդ կերպ միանգամից սպանում է երկու նապաստակ՝ ստանալով տարածաշրջանային էներգետիկ հզոր պաշարներ ունեցող դաշնակցի: