Հռոմի մերձակայքում ավտովթարի արդյունքում 6 մարդ զոհվել, երեք վիրավերվել են: ANSA գործակալության փոխանցմամբ՝ բոլոր զոհերը չինացիներ են:

9 մարդ, այդ թվում նաեւ՝ երեխաներ տեղափոխող միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Ուղեւորներից 5-ը տեղում են մահացել, իսկ մի երեխա՝ հիվանդանոց տանելու ճանապարհին:

Վթարի տեղում աշխատում է  ոստիկանությունը: