«Սոցիալական հարցում» հիմնադրամի հիմնադիր, հայտնի լրագրող եւ քաղաքական գործիչ Մարիա Գայդարը հայտարարել է իր բնակարանում կատարված խուզարկության մասին, փոխանցում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով հոկտեմբերի 27-ին Թվիթերում Գայդարի կատարած գրառումը:

Աղբյուրը նշում է, որ սկզբում խուզարկությունը կատարվել է «Սոցիալական հարցում» հիմնադրամի շենքում, սակայն հետո ուղղել է իրեն՝ նշելով, որ «գրասենյակին ձեռք չեն տվել»: Թե ինչի հետ են կապված քննիչների գործողությունները, դեռ պարզ չէ:

Աղբյուրը հիշեցնում է, որ անցյալ շաբաթ Մարիա Գայդարի հիմնադրամը  «Անվճար կայանատեղեր` տեղի բնակիչների համար» արշավն էր կազմակերպել, որի մասնակիցներին ոստիկանությունը ձերբակալել էր: 

Մարիա Գայդարը ՌԴ կառավարության նախկին փոխվարչապետ Եգոր Գայդարի դուստրն է: