2014թ. նոյեմբերից Ռուսաստանում մահմեդականների համար հեռախոսներ կհայտնվեն, հաղորդում է Teleport-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի մահմեդականների միության նախագահ Նաիլիա Զիգանշինին:
Աղբյուրի փոխանցմամբ, սարքի հիշողության մեջ ներկառուցված է Ղուրանը՝ ռուսերենով եւ արաբերենով, իսկ հարմարավետ մենյուի օգնությամբ հնավոր է արագ ու հեշտությամբ անցնել առավել նախընտրելի սուրահի ընթերացանությանը:
Հեռախոսում նաեւ «նամազի զարթուցիչ» հավելված է հաստատվել. սարքը օրական 5 անգամ ձայնային ազդանշանի միջոցով հիշեցնում է նամազի արարողության մասին:
Հեռախոսներ արտադրող ընկերությունը հայտարարել է, որ այն ցածր գնային սեգմենտում է գտնվում:




























