Դուբայի իշխանությունները մետրոյի օգտին մեքենայից հրաժարվելու դիմաց ոսկու ձուլակտոր են առաջարկում, հայտնում է Direct Press-ը:
Աղբյուրը նշում է, որ նոյեմբերի 1-ին հասարակական տրանսպորտի տոնի առթիվ Դուբայի իշխանությունները խոստացել են 4 կգ ոսկու ձուլակտոր նվիրել հասարակական տրանսպորտի օգտին սեփական մեքենայից հրաժարվելու դեպքում:
Մեկ շաբաթվա ընթացքում 272 հազար դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորները եւ այլ արժեքավոր իրեր խաղարկվելու են վիճակախաղում, որին կարող են մասնակցել միայն հասարակական տրանսպորտի երթեւեկության տոմս ունեցողները: Իսկ Դուբայում հասարակական տրանսպորտից օգտվում է բնակչության ընդամենը 13%-ը:
Այժմ Դուբայն աշխարհում մեքենաներով ամենահագեցած քաղաքն է. յուրաքանչյուր ընտանիքի բաժին է հասնում գրեթե երկու մեքենա:




























