Մոսկվայի դատարանը վճիռ է կայացրել վեց տարով ազատազրկելու երգչուհի Սոֆիա Ռոտարուի նախկին համերգային տնօրեն Օլգա Կոնյախինային: Rosbalt-ի հաղորդմամբ, նա մեղադրվում է 7 մլն ռուբլի մեքենայության մեջ:
2008 թվականին Կոնյախինան համերգային գործակալություններից վերցրել էր գումարներ Ռոտարուի համերգների համար, որոնք պետք է անցկացվեին 2009 թվականին: Հետաքննությունը պարզել է, որ ամեն քաղաքից նա վերցրել է 20 հազար եվրո գումար՝ որպես կանխավաճար Ռոտարուի համերգների համար:



























