Իսրայելի իշխանությունները 1967թ. Վեցօրյա պատերազմից հետո առաջին անգամ ամբողջովին արգելել են մահմեդականների մուտքը Ալ Աքսա մզկիթ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Sky News Arabia-ն:

Աղբյուրը մեջբերում է Պաղեստինի նախագահի հայտարարությունը, որի խոսքով՝ մզկիթի մուտքը փակելը հավասարազոր է պատերազմ հայտարարելուն:

Գործակալությունը նշում է, որ  Տաճարի լեռը պաղեստին-աիսրայելյան հարաբերությունների ամենսուր խնդիրներից է, ինչպես նաեւ Երուսաղեմի խնդիրը, որտեղ էլ գտնվում է VII դարի վերջին VIII դարի սկզբին կառուցված Ալ Աքսայի մզկիթը:

Երուսաղեմի տաճարային համալիրը Մեքքայից եւ Մեդինայից հետո մահմեդականների երրորդ սրբավայրն է: Հենց Ալ Աքսայի կողմն են  իսլամի վաղ շրջանում հավատացյալները աղոթքների ժամանակ դեմքով շրջվել: