Հայաստանի Քրեակատարողական հիմնարկներից օգոստոսի 11-ի դրությամբ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» որոշման հիման վրա ազատ է արձակվել 301 մարդ:
Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից՝59 դատապարտյալ, «Արթիկ» ՔԿՀ-ից՝ 24 դատապարտյալ, «Վանաձոր» ՔԿՀ-ից՝ 21 դատապարտյալ, «Գորիս» ՔԿՀ-ից՝ 6 դատապարտյալ, «Էրեբունի» ՔԿՀ-ից՝ 63 դատապարտյալ, «Սեւան» ՔԿՀ-ից՝ 33 դատապարտյալ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից՝ 1 դատապարտյալ, «Կոշ» ՔԿՀ-ից՝ 31 դատապարտյալ, «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ 26 դատապարտյալ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից՝ 7 դատապարտյալ, «Աբովյան» ՔԿՀ-ից՝ 14 դատապարտյալ, «Հրազդան» ՔԿՀ-ից՝ 7 դատապարտյալ, «Մեղրի» ՔԿՀ-ից՝ 9 դատապարտյալ:
Հիշեցնենք, որ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին որոշման» կատարման ժամկետն ավարտվում է սեպտեմբերի 30-ին:



















