Այսօր` հունիսի 29-ին կանանց Grand Prix FIDE մրցաշարի 6-րդ տուրի պարտիաներում ոչ մի ոչ ոքի չգրանցվեց: Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ տարավ, Էլինա Դանիելյանը պարտվեց: Չափազանց կարեւոր է Լիլիթ Մկրտչյանի հաղթանակը Մայա Չիբուրդանիձեի նկատմամբ: Մկտչյանը շարունակում է կրնկակոխ հետապնդել միանձնյա առաջատար Նանա Ձագնիձեին, որն այսօր խաղաց Տատյանա Կոսինցեւայի հետ եւ օրվա ամենաերկար պարտիայում հաղթանակ տարավ: Ձագնիձեն Մկրտչյանին գերազանցում է մեկ միավոր: Այսօր Էլինա Դանիելյանը տանուլ տվեց Անտուանետա Ստեֆանովային: Դարձյալ պարտություն կրեց Մարտա Ֆիերոն, որը դեռ չի վաստակել նույնիսկ կես միավոր:

 

6-րդ տուր

Մկրտչյան – Չիբուրդանիձե 1-0

Ձագնիձե – Կոսինցևա 1-0

Շեն Յան - Ֆիերո 1-0

Սյու Յուհուա – Կովանովա 1-0

Հոու Յիֆան – Կրամլինգ 1-0

Ստեֆանովա – Դանիելյան 1-0

 

1. Ձագնիձե          5.5

2. Մկրտչյան        4.5

3. Կոսինցևա        4

4. Հոու Յիֆան       3.5

5. Շեն Յան           3.5

6. Դանիելյան        3

7. Սյու Յուհուա     3

8. Ստեֆանովա      3

9. Չիբուրդանիձե   2.5

10. Կրամլինգ       2

11. Կովանովա      1.5

12. Ֆիերո            0