2080թ.-ին տելեպորտացիան, ինչպես նաեւ անտեսանելի վերնահագուստները սովորական կդառնան մարդկության համար: Այդ մասին հաղորդում է «MigNews»-ը:

«Չկա որեւէ ֆիզիկական օրենք, որն անհնար դարձնի նման երեւույթը, ինչպես տելեպորտացիան է: Արդի տեխնոլոգիաների պայմաններում կարող են վստահ նշել, որ 2080թ.-ին իրական կլինի մարդու տելեպորտացիան, իսկ 2100թ.-ին իրական կլինի ճանապարհորդությունը ժամանակի միջով: Այն ժամանակ մարդիկ իրենց մեր ժամանակների ֆանտաստիկ ֆիլմերի հերոս կզգան»,- աղբյուրը ներկայացնում է Լոնդոնի Կայսերական քոլեջի՝ բժշկությամբ, բիզնեսով ու ինժեներիայով զբաղվող մասնագետների հայտարարությունը:

Պրոֆեսոր Քրիս Ֆիլիպսի կարծիքով՝ մոտ 10-20 տարուց գիտնականները կկարողանան առաջին անտեսանելի վերնահագուստը ստեղծել: