Վագահ բնակավայրի պակիստանյան հատվածում, որտեղով անցնում է Պակիստանի եւ Հնդկաստանի սահմանը, խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է NEWSru-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Աղբյուրի փոխանցմամբ, ահաբեկչությունն իրականացրել է մահապարտը: Ոստիկանությունը հաղորդում է 52 զոհի մասին: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը:
Նախապես որպես կատարվածի պատճառ դիտարկվում էր գազի բալոնի պայթյունը, սակայն հետագայում իշխանությունները հայտարարեցին ահաբեկչության մասին:
Վիրավորների թիվն ավելի քան 70 է, շատերը ծայրահեղ ծանր վիճակում են, այդ պատճառով զոհերի թիվը կարող է աճել:




























