Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 6-ը Դուբայի բնակիչներն ու զբոսաշրջիկները հնարավորություն կունենան հանգստյան օրերին օգտվել անվճար տաքսի-սուպերմեքենաներից: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Emirates 24/7-ին:
Այդ ընթացքում հնարավոր կլինի երթեւեկել Rolls-Royce, Bentley, Ferrari, Lamborghini եւ AMG G Class Limo ավտոմեքենաներով: Ակցիան անցկացվելու է Մերձավոր Արեւելքի ավտոմեքենաների եւ աքսեսուարների առաջատար Dubai Motor Show ցուցահանդեսի շրջանակում:
Այդ մեքենաների գինը սկսվում է մեկ միլիոն դիրհամից (270 հազար դոլար): Նման տաքսիները կայանված են լինելու քաղաքի առեւտրի կենտրոններում, ինչպես նաեւ տուրիստական օբյեկտների մոտ: Չի բացառվում, որ ակցիան ավելի երկար կտեւի:




























